Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 
  • ԵՊՀ-ականները կայցելեն Արցախի զորամասեր

    ԵՊՀ-ականները կայցելեն Արցախի զորամասեր

    13.03.2014| 14:31
    Մարտի 15-ին կմեկնարկի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության «Մենք հպարտ ենք մեր բանակով» ծրագիրը։ Բուհի ուսանողները, ասպիրանտներն ու երիտասարդ գիտաշխատողները եռօրյա ծրագրի շրջանակներում կայցելեն Քաշաթաղի, Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Քարվաճառի զորամասեր:
  • Համանախագահները ներկայացրել են նախորդ հանդիպման բովանդակությունը

    Համանախագահները ներկայացրել են նախորդ հանդիպման բովանդակությունը

    12.03.2014| 15:42
    Մարտի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս ՈՒորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:
  • ԵՊՀ-ն 50%-ով կզեղչի Արմավիրի՝ կարկտահարությունից տուժած գյուղերի ուսանողների ուման վարձը

    ԵՊՀ-ն 50%-ով կզեղչի Արմավիրի՝ կարկտահարությունից տուժած գյուղերի ուսանողների ուման վարձը

    12.03.2014| 11:23
    2013-2014 ուստարվա առաջին կիսամյակում Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչներ հանդիսացող ԵՊՀ 83 ուսանողների ուսման վարձերը զեղչվել են 50%-ով, որն ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 10 միլիոն դրամ: Այս կիսամյակում ևս ծրագիրը շարունակական բնույթ է կրում, որի շրջանակներում վերոնշյալ ուսանողները կրկին կարող են օգտվել ընձեռված հնարավորությունից և ստանալ ուսման վարձի զեղչեր:
  • «Ղրիմի ազգաբնակչությունը չունի կոնսենսուս ինքնորոշման հարցի վերաբերյա»

    «Ղրիմի ազգաբնակչությունը չունի կոնսենսուս ինքնորոշման հարցի վերաբերյա»

    12.03.2014| 11:17
    ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև:
  • «Դ!ԵՄ ԵՄ». հաջորդ երթ-հանրահավաքը՝ մարտի 22-ին

    «Դ!ԵՄ ԵՄ». հաջորդ երթ-հանրահավաքը՝ մարտի 22-ին

    11.03.2014| 23:10
    «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 22-ին՝ ժամը 14:00-ին, կազմակերպում է իր հերթական հանրահավաքը Ազատության հրապարակում։
  • ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտը՝ CeBIT 2014 տեխնոլոգիական ցուցահանդեսում

    ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտը՝ CeBIT 2014 տեխնոլոգիական ցուցահանդեսում

    11.03.2014| 16:34
    Մարտի 10-14-ը Գերմանիայի Հանովեր քաղաքում կկայանա CeBIT 2014 խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին մասնակցում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՏՏ ոլորտի 14 ընկերություն: Մասնակիցների թվում են Altacode, Arm Tab Technologies, Essential Solutions, E-Works, Flexible Applications, I X-Tech, Instigate, Instigate Mobile, Instigate Robotics, IU Networks, LynxSEL, Lime Tech, Locator, Lime Tech ընկերությունները:
  • Բրիտանական ֆիլմերի մարզային ցուցադրությունները

    Բրիտանական ֆիլմերի մարզային ցուցադրությունները

    11.03.2014| 15:12
    Մեկնարկել են Բրիտանական ֆիլմերի փառատոնի մարզային ցուցադրությունները: Մարտի 5-ից 7-ը ֆիլմերը ցուցադրվել են Գավառում, իսկ մարտի 10-ից ցուցադրությունների շարքն սկսվել է արդեն Գորիսում: Փառատոնի վերջին կանգառը կլինի Գյումրիում, որտեղ ֆիլմերը կցուցադրվեն մարտի 14-ից 16-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
  • Հայտնի է գրականության FOLIO մրցանակի առաջին դափնեկիրը

    Հայտնի է գրականության FOLIO մրցանակի առաջին դափնեկիրը

    11.03.2014| 13:04
    Մարտի 10-ին հայտնի է դարձել բրիտանական գրականության FOLIO մրցանակի դափնեկիրը: Նա ամերիկացի գրող Ջորջ Սոնդերսն է: Սոնդերսը պարգևատրվել է «Տասներորդ դեկտեմբերը» պատմվածքների ժողովածուի համար:
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նորից ՈՒկրաինայի հարցն է

    ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նորից ՈՒկրաինայի հարցն է

    11.03.2014| 11:45
    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հերթական փակ նիստն է անցկացնում ՈՒկրաինայի հարցով՝ ուկրաինական պատվիրակության փետրվարի 28-ի դիմումի համաձայն: Քննարկումների օրակարգը չի հրապարակվում:
  • Վանը՝ եռակողմ հանդիպավայր

    Վանը՝ եռակողմ հանդիպավայր

    11.03.2014| 11:33
    Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը կկայանա մարտի 14-ին, Վանում։